Իրավապահները կգնան Սարիկ Մինասյանի՝ «Արցախում փողով չծառայելու մասին» հայտարարությունների հետևից, եթե ուշադրությանն արժանի դրվագ գտնեն. ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական
13:12 28/03/2025
Հայաստան

Իրավապահները կգնան Սարիկ Մինասյանի՝ «Արցախում փողով չծառայելու մասին» հայտարարությունների հետևից, եթե ուշադրությանն արժանի դրվագ գտնեն. ՔՊ-ական պատգամավոր

«Եթե այդ հայտարարություններում կան որևէ դրվագներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն արժանի են, վստահ եմ՝ դրանք կարժանան իրավապահների ուշադրությանը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ երեկ բանավեճի ժամանակ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ պնդելով, որ  «բազմաթիվ գյումրեցիները փող են տվել, որ իրենց տղաները Արցախում չծառայեն»,  բայց մինչ այս պահը  իրավապահները նրան չեն հրավիրել հարցաննքության, արդյո՞ք ընտրողական մոտեցում չէ։

Հովհաննիսյանը նաև ասաց, որ 2018 թվականից Հայաստանում ընտրակաշառքի ինստիտուտը հիմնովին վերացվել է, արմատախիլ է արվել. «Ամեն բան անելու ենք, ժողովուրդը թույլ չի տալու որևէ մեկը փորձի այդ ինստիտուտը վերականգնել»։

Հիշեցնենք, որ նախօրեին բանավեճի ժամանակ Գյումրիում քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանն ասել է. «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխանեն այնտեղ չծառայեին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրավապահները կգնան Սարիկ Մինասյանի՝ «Արցախում փողով չծառայելու մասին» հայտարարությունների հետևից, եթե ուշադրությանն արժանի դրվագ գտնեն. ՔՊ-ական պատգամավոր