Իշխանությունը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ առանձնահատուկ կոշտ վերաբերմունք է դրսևորում. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
13:39 28/03/2025
Հայաստան

Իշխանությունը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ առանձնահատուկ կոշտ վերաբերմունք է դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Մարտուն Գրիգորյանի, նրա թիմակիցների ու հարազատների նկատմամբ հետապնդումները որևէ ձևով նրան հետ չեն կանգնեցնի պայքարից։ Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ամենախանր հարվածը ստացավ մեր ընկերը՝ Մարտունը, հետապնդմնա են ենթարկվում ոչ միայն թիմակիցները, այլև ընտանիքի անդամները։ Բայց իշխանությունը հաշվարկների մեջ խառնել է, Մարտուն Գրիգորյանը ճանապարհ անցած մարդ է, չի նահանջելու, քաղաքական դիրքորոշում չի փոխելու։ Ճակատ առ ճակատ, կլինի Գյումրիում, թե այլ քաղաքներում կամ հարթակներում, այս իշխանությանը պետք է տապալել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ առանձնահատուկ կոշտ վերաբերմունք է դրսևորում. Տիգրան Աբրահամյան