Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդ որ մաhանnւմ է, Աստված է կանչում, ես Արցախ եմ կանչելու. Բռնի տեղահանված արցախցի
«Արցախցիները կանգնած են բազմաթիվ խնդիրներ առջև, որոնք փորձում ենք բարձրաձայնել ու ստանալ պատասխան»,- Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Դիանա Օհանյանը։
Նա վստահ է, որ արցախցիները կվերադառնան Արցախ հայ ժողովրդի պայքարի միջոցով։
«Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը»,- ընդգծեց նա։
Հանրահավաքի ներկա արցախիցներից մեկն ասաց. «Ես Նիկոլին հավատացի, բայց նա մարդ չէ, ժուլիկ է, նրան պետք է բռնել»։
Մեկ այլ բռնի տեղահանված արցախցի ասաց. «Ինչ անենք, ոնց անեք, ոնց ապրենք, սրա պատասխանը պետք է ստանանք։ Մարդիկ մեղք են, մեզանից վատ ապրողներն էլ կան։ Սա վիճակ չէ։
Արցախում մանկապարտեզում եմ աշխատել՝ խոհարար, այստեղ չեն ընդունում աշխատանքի, ասում են՝ պետք է սերտեֆիկատ ունենաս։
Երանի շրջափակման ժամանակները։
Մենք պահաջում ենք չկտրեն օգնությունը։
Մարդ որ մահանում է, Աստված է կանչում, ես Արցախ եմ կանչելու․․․ Իմ տունն ու տեղն եմ ուզում»,- ասաց արցախցին։
Հիշեցնենք, որ կառավարությունն ապրիլի 1-ից կրճատում է տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։
Դեռ անցած տարեվերջին էր գործադիր որոշել՝ ապրիլից մինչև հունիս աջակցության չափը դարձնել 40 հազար դրամ, հուլիսից-դեկտեմբեր արդեն 30 հազար դրամ։ Բայց այս աջակցությունից, ի տարբերություն գործողի, սահմանափակ թվով տեղահանվածներ են օգտվելու՝ միայն անչափահասները, կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63-ից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածներն ու 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները:




