Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի
Քաղաքական
10:58 29/03/2025
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի

«Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի` վերջին ապօրինություններից մինչև Հայաստանի վերջնական հեղինազրկում, միայն արդյունք ունենա»,-գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյաննը։

Նրա խոսքով,  իշխանության համար արդյունքը ոչ թե քաղաքացու իրավունքի իրացումն է կամ հավասար, մրցակցային ընտրությունների անցկացումը, այլ ամեն գնով հաղթելը:

«Իսկ թե հետո ինչ կլինի հետո, գյումրեցին ինչ կզգա կամ կստանա, դա արդեն նրա համար առհասարակ հետաքրքիր չէ: Իշխանությանը Գյումրու քաղաքապետի պաշտոնը պետք է ոչ թե արդյունավետ կառավարման, քաղաքի զարգացման կամ եղած խնդիրների լուծման համար, այլ սեփական տեղապետը նշանակելու և տեղի ռեսուրսները վերահսկելու համար»,-գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder