Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. Հատուկ զեկույց
Իրավունք
11:55 29/03/2025
Հայաստան

Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. Հատուկ զեկույց

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքներն արձանագրում են, որ Հայաստանի Հանրապետությունում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծմանն ուղղված արդյունավետ մեխանիզմները բացակայում են։

Հաշվի առնելով հարցի կարևորությունը և միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առկա համակարգային խնդիրների վերաբերյալ» վերտառությամբ արտահերթ զեկույցը։

Այն ընդգրկում է Պաշտպանի՝ 2024 թվականի ընթացքում իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ պետությունը ձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ՝ երաշխավորելու յուրաքանչյուր անձի՝ միջազգային և ներպետական իրավական չափորոշիչներին համապատասխան անձնական տվյալների պաշտպանության իրացումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. Հատուկ զեկույց