Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի
«Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի` վերջին ապօրինություններից մինչև Հայաստանի վերջնական հեղինազրկում, միայն արդյունք ունենա»,-գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյաննը։
Նրա խոսքով, իշխանության համար արդյունքը ոչ թե քաղաքացու իրավունքի իրացումն է կամ հավասար, մրցակցային ընտրությունների անցկացումը, այլ ամեն գնով հաղթելը:
«Իսկ թե հետո ինչ կլինի հետո, գյումրեցին ինչ կզգա կամ կստանա, դա արդեն նրա համար առհասարակ հետաքրքիր չէ: Իշխանությանը Գյումրու քաղաքապետի պաշտոնը պետք է ոչ թե արդյունավետ կառավարման, քաղաքի զարգացման կամ եղած խնդիրների լուծման համար, այլ սեփական տեղապետը նշանակելու և տեղի ռեսուրսները վերահսկելու համար»,-գրել է նա։