ՈւՂԻՂ. Գյումրին քաղաքապետ է ընտրում
Քաղաքական
08:49 30/03/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. Գյումրին քաղաքապետ է ընտրում

Գյումրիում  ժամը 08․00-ից մեկնարկել է ավագանու արտահերթ ընտրությունները։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  նախընտրական ցուցակը  գլխավորում է Սարիկ Մինասյանը։

«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ապրելու երկիր» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք («Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն,  նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը։

«Եվրադաշինք»-ը («Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը։

«Մեր քաղաքը» դաշինքը («Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ),   նախընտրական ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է  Ռուբեն Մխիթարյանը։

Գյումրի համայնքում ձևավորվել է 82 տեղամաս։

Մարտի 22-ին ՆԳՆ հրապարակած տվյալների համաձայն, այստեղ ընտրելու իրավունք ունի 111. 236 մարդ։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈւՂԻՂ. Գյումրին քաղաքապետ է ընտրում