Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
31/3 տեղամասային կենտրոնում քաղաքացին միջամտել է ընտրական գործընթացին, հարձակվել դիտորդ Արմինե Ադիբեկյանի վրա
31/3 տեղամասային կենտրոնում քաղաքացին սկսել է շրջել ու միջամտել ընտրական գործընթացին, երբ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի դիտորդը՝ Արմինե Ադիբեկյանը, փորձել է ֆիքսել, հարձակվել է դիտորդի վրա։ Այս մասին հայտնում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը։
«Ոստիկանությունը միջամտել է և հեռացրել քաղաքացուն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը «Հայաքվե» նախաձեռնության հետ դիտորդական առաքելություն է իրականացնում Գյումրիում և Փարաքարում անցկացվող ՏԻմ ընտրություններում։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։
ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։