Այս ամենը հիմք է, որ այս երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն. Չալաբյան
Քաղաքական
13:22 30/03/2025
Հայաստան

Այս ամենը հիմք է, որ այս երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն. Չալաբյան

«Գյումրիում 31/69, 31/70 ընտրատեղամասերում  ակտիվությունը շատ է, մարդկանց մեծ կուտակումներ են, ընտրական գաղտնիության խախտում է արձանագրվել»,- լրագրողներին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարող Ավետիք Չալաբյանը։

Ըստ նրա, այս ամենը հիմք է, որ այս երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն։

Նշենք, որ «Հայաքվեն» նախաձեռնությունն ու Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը համատեղ դիտորդական առաքելություն են իրականացնում ավագանու արտահերթ ընտրություններում։

«Հայաքվե» դիտարդոական առաքելությունից հայտնում են. «Գյումրիի 31/70 տեղամասում ՔՊ-ի վստահված անձ Լիզա Ղուկասյանի հետ փոխկապակցված անձինք շրջում են տեղամասի դիմաց, սպառնում կոտրել «ՀայաՔվեի» դիտորդի տեսախցիկը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder