ՈւՂԻՂ. Գյումրին քաղաքապետ է ընտրում. մասնակցությունն ակտիվ չէ
Քաղաքական
14:21 30/03/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. Գյումրին քաղաքապետ է ընտրում. մասնակցությունն ակտիվ չէ

Գյումրիի 31/02 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Նարինե Ղազարյանը ընտրողների ակտիվությունը գնահատում է  նորմալ. 1804 ընտրողից 443-ն արդեն մասնակցել է քվեարկությունը։

«Խոշոր միջադեպեր չեն արձանագրվել»,- ասաց Ն. Ղազարյանը։

Դիտորդներից մեկն ասաց, որ երիտասարդները քիչ են մասնակցում։ 

Դիտորդ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ կոնկրետ այս տեղամասում 1800-ից 300+ անձ է քվերակել, ժամը 14.30-ի դրությամբ բավական քիչ է։ 

Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  նախընտրական ցուցակը  գլխավորում է Սարիկ Մինասյանը։

«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ապրելու երկիր» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք («Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն,  նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը։

«Եվրադաշինք»-ը («Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը։

«Մեր քաղաքը» դաշինքը («Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ),   նախընտրական ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է  Ռուբեն Մխիթարյանը։

Գյումրի համայնքում ձևավորվել է 82 տեղամաս։

Մարտի 22-ին ՆԳՆ հրապարակած տվյալների համաձայն, այստեղ ընտրելու իրավունք ունի 111. 236 մարդ։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder