Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա, լարվածությունը ՔՊ- կողմից է. Մարտուն Գրիգորյան
Քաղաքական
10:48 30/03/2025
Հայաստան

Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա, լարվածությունը ՔՊ- կողմից է. Մարտուն Գրիգորյան

«Մինչ այս, բոլոր լրատվամիջոցները և քաղաքական ուժերը կանխատեսում էին, որ Գյումրիում պետք է լարվածություն լինի, թշնամական հարաբերություններ լինեն»,- Գյումրիում 31/51 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» դաշինքի («Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ) նախընտրական ցուցակը գլխավորող, դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

Նա շարունակեց. «Տեսանք, որ ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա։ Այն լարվածությունը, որ եղավ ու շարունակվում է, միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է։ 

Ընդդիմության թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են։ Ես ասել եմ՝ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը, իհարկե, միանշանակ կողմ եմ։ Բա որ 50+ չկարողացանք հավաքե՞լ, ինչպես ենք քաղաքապետի պաշտոնը վերացնելու»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder