Ձերբակալված տատիկներն այստեղ են. Ռուբեն Մելիքյան
Իրավունք
18:54 30/03/2025
Հայաստան

Ձերբակալված տատիկներն այստեղ են. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. ««Հինգ իրավապաշտպաններով» որոշեցինք ստանձնել ձերբակալված 80-անց տատիկների պաշտպանությունը։ Սպասում ենք՝ ձեն տան։

Հիշեցնենք, որ տատիկները ձերբակալվել են մոտավորապես ժամը 15:00-ին՝ հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի իբր ընտրախախտում անելու կասկածով»։ 

Նա նաև լուսանկար է հրապարակել ու գրել. «Ոստիկանության շենքի մոտ ենք. ձերբակալված տատիկներն այստեղ են։ Դեռ ներս չեն թողնում, թեև ըստ օրենքի՝ պարտավոր են անմիջապես ներս թողնել։ Ժձյոմս»։

Ձերբակալված կանայք «Մեր քաղաքը» դաշիքնի թիմակիցներն են։ 

««Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»,- ավելի վաղ հայտնել էին «Մեր քաղաքը» դաշինքից։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder