Լուրջ անհանգստություն կա իշխող ուժի շտաբներում. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
18:11 30/03/2025
Հայաստան

Լուրջ անհանգստություն կա իշխող ուժի շտաբներում. Ռուբեն Մխիթարյան

«Մենք ակնկալում էինք շատ բարձր մասնակցություն նախորդ ընտրությունների համեմատ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություներին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը

Նա նշեց, որ սա ցուցիչ է նրա, որ իրենց բոլոր մեսիջները, որոնք տվել են ընտրողներին, տեղ հասել է, մարդիկ գիտակցել են, որ պետք է մասնակցեն ընտրություններին. «Տեսնենք՝ ինչպիսի ավարտ կունենա այսօրվա երեկոն»։

Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ առավոտից բազմաթիվ ընտրախախտումներ են տեղի ունեցել, ընտրախախտումները համատարած են, «այնպիսի ընտրախախտումներ են տեղի ունենում՝ զավշետի շարքից, քվեաթերթիկ վերցնելով ու փախնելով»։ 

«Սա բնորոշ է իշխող ուժի վախերին։ Դա նորմալ է։ Իհարկե, աննորմալ է, երբ առևանգում են ավագանու թեկնածուին։ Եթե դա բռնճնշում չանվանե՞ս, բա ի՞նչ անվանես։ Վստահ եմ՝ էլի բաներ ենք լսելու, տեսնելու։

Ինչքանով մեզ են հասնում լուրերը, քաղաքում արդեն շշուկով խոսում են այն մասին, որ իշխող ուժի շտաբներում լուրջ անհանգստություն կա։ Ճիշտ են անում, որ անհանգստանում են։ Դա էլ դրդում է  իրենց, որպեսզի ոչ համաչափ և ոչ իրավաչափ գործողություններ անեն»,- ասաց Ռ.Մխիթարյանը։ 

Նա կոչ արեց գյումրեցիներին գնալ ընտրության ու երեկոյան հանգիստ խղճով նստել ու հետևել՝ ինչպես է հայրաքաղաքը պատասխանում այս ամեն ինչին։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լուրջ անհանգստություն կա իշխող ուժի շտաբներում. Ռուբեն Մխիթարյան