Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժամը 11․00-ի դրությամբ Գյումրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 7.28%-ը, Փարաքարում՝ 14.76%
Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 11194 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8.47%-ը:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ու Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն է
