Գյումրում ձերբակալվել են 70-անց, 80-անց ու 90-անց կանայք, իրավապահները թույլ չեն տվել փաստաբաններին այցելելու նրանց
Իրավունք
23:07 30/03/2025
Հայաստան

Գյումրում ձերբակալվել են 70-անց, 80-անց ու 90-անց կանայք, իրավապահները թույլ չեն տվել փաստաբաններին այցելելու նրանց

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.

«Մարտի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում ընտրական իրավախախտում կատարելու կասկածով Գյումրում ձերբակալվել է չորս քաղաքացի, որոնցից երեքը 70-անց, 80-անց ու 90-անց կանայք, սակայն մինչև 22:20 րոպեն իրավապահները թույլ չեն տվել փաստաբաններին այցելելու նրանց։

Փաստում ենք, որ իրավապահների վարքագիծը ոչ միայն ապօրինի է, այլև ընդգծված քաղաքական, քանի որ առերևույթ նպատակ է հետապնդում ուշացնելու ՔՊ-ի քարոզչական թեզերի հերքումը։

Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա դրան անդրադառնալը նույնիսկ ավելորդ է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder