ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, վերջ. Վարդան Ղուկասյան
Քաղաքական
15:38 31/03/2025
Հայաստան

ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, վերջ. Վարդան Ղուկասյան

Մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առավել շատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանն այսօր հայտարարեց, որևէ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ճանապարհ չի գնալու, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերելու։

«Ինչ ուզում է՝ անեն, շառով էլ լինի, չեմ գնալու։ Ինձ էլ էդ հարցը չտաք։ Վերջ, չքննարկեք էլ այդ հարցը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագրողների հարցին, արդյոք թիմակիցների վրա վստա՞հ է, որ ՔՊ-ն նրանցից մեկին կամ մի քանիսին չի կարողանա իրենով, անել. Ղուկասյանն ասաց. «Վստահ եմ, որևէ մեկը չի ուզի դավաճանի անուն ձեռք բերել, չեմ հավատում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder