«Մայր Հայաստանն» իր քվեները պատրաստ է տալ Գյումրիում առավելագույն ձայները ստացած ընդդիմադիր ուժին
Քաղաքական
08:42 31/03/2025
Հայաստան

«Մայր Հայաստանն» իր քվեները պատրաստ է տալ Գյումրիում առավելագույն ձայները ստացած ընդդիմադիր ուժին

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունից ու ձայների հաշվարկից հետո «Մայր Հայաստան» կուսակցությունը հրավիրված հրատապ ասուլիսում կրկնեց ավելի վաղ արած հայտարարությունը՝ պատրաստ է իր  քվեները տալ առավելագույն ձայները ստացած ընդդիմադիր ուժին։

Հիշեցնենք ըստ նախնական հաշվարկի, ոչ պաշտոնական տվյալներով,  Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր», Սարիկ Մինասյան - 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

«Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան - 2 մանդատ

Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի տոկոսները բաշխելուց հետո կարող է փոխվել նաև մանդատների թիվը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Մայր Հայաստանն» իր քվեները պատրաստ է տալ Գյումրիում առավելագույն ձայները ստացած ընդդիմադիր ուժին