Մարտուն Գրիգորյան. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու
Քաղաքական
17:46 31/03/2025

Մարտուն Գրիգորյան. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու

«Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»,-գրել է «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը։



Հիշեցնենք, որ ըստ նախնական հաշվարկի, ոչ պաշտոնական տվյալներով,  Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ

 

«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

«Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան - 2 մանդատ։



Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։

Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:

Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder