Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փոխքաղաքապետի պաշտոնը պատրաստ չենք տալու որևէ մեկին. Վարդան Ղուկասյան
«Փոխքաղաքապետի պաշտոնը՝ ոչ, մնացած որ պաշտոնը որ պետք է, պատրաստ ենք տալու»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների արդյուքում առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով հարցին, թե պատրաստ է փոխքաղաքապետի պաշտոնը տրամադրել «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակից որևէ մեկին։
Նա ասաց՝ սպասում է Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, գիտի, որ նա լուրջ հայր, հորեղբայրներ ունի, խորհուրդ կտան, ինքն էլ մեծ մարդ է, թոռնիկ ունի։
«Հիմա ասելու բան չունեմ, սպասում եմ, սպասում է ողջ քաղաքը, ողջ ժողովուրդը»,-ասաց նա։
Խոսելով փոխքաղաքապետի պաշտոնը որևէ մեկին չզիջելու պատճառների մասին՝ Ղուկասյանն ասաց, եթե հանկարծ ինքը ձերվակալվի, փոխքաղաքապետնէ կատարելու քաղաքապետի պարտականությունները։
«Ոնց որ մենք նպաստենք, որ ՔՊ-ն ինչ-որ մի բան ձեռնարկի, պատկերացրեք, եթե ինձ ձերբակալեն, փոխքաղաքապետը դառնում է քաղաքապետ։ Այ դրա համար, այդ պահը մենք բան ենք անում, թե չէ ուրիշ խնդիր չունեմ աշխատելու հետ կապված, վախենալու բան չունեմ»,-ասաց Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ թիվ 31 ԸԸՀ-ն ամփոփել է Գյումրու ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները`
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -17 183
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -9 727
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 694
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ -2 902
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»651
«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 2 111
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 406
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 7 380
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3 734
Անճշտությունների գումարային չափը` 945: