Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին. Վարդան Ղուկասյան
Քաղաքական
18:50 31/03/2025
Հայաստան

Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին. Վարդան Ղուկասյան

Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, որ քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուն է, արձագանքել է «Մեր քաղաքը» դաշինիքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը.

«Այն, որ ՔՊ֊ն  Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու  Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած  թեկնածուին»։

 

Հիշեցնենք, որ ըստ նախնական հաշվարկի, ոչ պաշտոնական տվյալներով,  Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ

«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

«Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան - 2 մանդատ։

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։

Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:

Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder