Փոխքաղաքապետի պաշտոնը պատրաստ չենք տալու որևէ մեկին. Վարդան Ղուկասյան
Քաղաքական
16:23 31/03/2025
Հայաստան

Փոխքաղաքապետի պաշտոնը պատրաստ չենք տալու որևէ մեկին. Վարդան Ղուկասյան

«Փոխքաղաքապետի պաշտոնը՝ ոչ, մնացած որ պաշտոնը որ պետք է, պատրաստ ենք տալու»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների արդյուքում առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով հարցին, թե պատրաստ է փոխքաղաքապետի պաշտոնը տրամադրել «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակից որևէ մեկին։

Նա ասաց՝ սպասում է Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, գիտի, որ նա լուրջ հայր, հորեղբայրներ ունի, խորհուրդ կտան, ինքն էլ մեծ մարդ է, թոռնիկ ունի։

«Հիմա ասելու բան չունեմ, սպասում եմ, սպասում է ողջ քաղաքը, ողջ ժողովուրդը»,-ասաց նա։
 

Խոսելով փոխքաղաքապետի պաշտոնը որևէ մեկին չզիջելու պատճառների մասին՝ Ղուկասյանն ասաց, եթե հանկարծ ինքը ձերվակալվի, փոխքաղաքապետնէ  կատարելու քաղաքապետի պարտականությունները։
 

«Ոնց որ մենք նպաստենք, որ ՔՊ-ն ինչ-որ մի բան ձեռնարկի, պատկերացրեք, եթե ինձ ձերբակալեն, փոխքաղաքապետը դառնում է քաղաքապետ։ Այ դրա համար, այդ պահը մենք բան ենք անում, թե չէ ուրիշ խնդիր չունեմ աշխատելու հետ կապված, վախենալու բան չունեմ»,-ասաց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ թիվ 31 ԸԸՀ-ն ամփոփել է Գյումրու ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները`

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -17 183

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -9 727

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 694

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ -2 902

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»651

«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 2 111

«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 406

«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 7 380

«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3 734

Անճշտությունների գումարային չափը` 945:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder