Մարության. Ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է
Քաղաքական
15:45 31/03/2025
Հայաստան

Մարության. Ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է

«Գյումրիում ու Փարաքարում երեկ կայացած ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է»,-նշում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նրա խոսքով, նույնը տեղի էր ունեցել 2023-ին Երևանում, որտեղ ՔՊ-ն հավաքեց 32 տոկոս (ի դեպ, ավելի քիչ, քան երեկ Գյումրիում)։

«Ուղղակի այն ժամանակ Джексон оказался женщиной - ընդդիմադիր դիրքավորված Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» ու «Հանրային ձայնը» ապահովեցին ՔՊ-ի վերարտադրությունը։ Անսկզբունքային, անհեռատես ու անպիտան իշխանությանն արժանի այս արդյունքը պետք է ամրագրել համապետական ընտրություններում՝ 2026-ի ամռանը։ Չնայած, չի բացառվում, որ շաբաթը ուրբաթից շուտ գա»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարության. Ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է