Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին. Վարդան Ղուկասյան
Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, որ քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուն է, արձագանքել է «Մեր քաղաքը» դաշինիքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը.
«Այն, որ ՔՊ֊ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»։
Հիշեցնենք, որ ըստ նախնական հաշվարկի, ոչ պաշտոնական տվյալներով, Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ
«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ
«Մեր քաղաքը», Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ
«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ
«Մայր Հայաստան», Կարեն Սիմոնյան - 2 մանդատ։
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։
Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:
Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։