Թրամփը դժգոհություն է հայտնել ուկրաինական հակամարտության կողմերի ղեկավարների մեկնաբանություններից
Քաղաքական
21:21 01/04/2025
Աշխարհ

Թրամփը դժգոհություն է հայտնել ուկրաինական հակամարտության կողմերի ղեկավարների մեկնաբանություններից

ԱՄՆ-ը շարունակում է ակտիվորեն ներգրավվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ հակամարտությունների կարգավորման հարցերում, և նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է ներգրավված այդ գործընթացում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։

«Մեր թիմը շարունակում է շփվել ռուսների, ինչպես նաև ուկրաինացիների հետ, և նախագահը շարունակում է ամեն օր շատ, շատ անձամբ ներգրավված լինել դրանում», - ասել է Լևիտը ճեպազրույցում։

Երկուշաբթի օրը Լևիթն ասել էր, որ Թրամփը դժգոհություն է հայտնել հակամարտության երկու կողմերի ղեկավարների մեկնաբանություններից՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը հստակ հասկացրել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել մարտերը դադարեցնելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder