Իրանը կիրառեց և ռազմական, և դիվանագիտական միջոցները, որպեսզի պահի ստատուս քվոն ու դիմադրի Թուրքիային. Վերլուծաբան
Քաղաքական
16:44 02/04/2025
Հայաստան

Իրանը կիրառեց և ռազմական, և դիվանագիտական միջոցները, որպեսզի պահի ստատուս քվոն ու դիմադրի Թուրքիային. Վերլուծաբան

«Իրանն արդեն տարածաշրջանում հակակշիռ է դառնում Թուրքիային»,- Հայկական Հետազոտական ​​Ինստիտուտի (ARI) և Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից կազմակերպված փորձագիտական ​​քննարկման մեկնարկից առաջ լրագրողներին ասաց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող  Սերգեյ Մելքոնյանը։

Նա նշեց, Իրանը բազմիցս կասեցրել է «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը՝ նախ և առաջ անցկացնելով զորավարժություններ, երբ որ Ադրբեջանը  պատրաստվում էր ուժով բացել  այդ միջանցքը, երկրորդ՝ առաջարկելով իր տարածքով «Արաքսի միջանցքը։

«Նկատի ունեմ Իրանը կիրառեց և  ռազմական, և դիվանագիտական միջոցները, որպեսզի պահի ստատուս քվոն ու դիմադրի Թուրքիային»,- ասաց Մելքոնյանը։

Խոսելով ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին՝ վերլուծաբանն ասաց. «Ավելի շատ մենք կարող ենք խոսել էսկալյացիայի մասին, բայց այն հնարավորությունները, որոնք այսօր ԱՄՆ-ն ունի Մերձավոր Արևելքում,  բավարար չեն լայնածավալ հարձակման համար։ ԱՄՆ-ն  կարիք ունի ավելացնելու իր ռազմական ներկայությունն ու  ապահովել այն ռազմաբազաների անվտանգությունն, որոնք  կան Մերձավոր Արևելքում։ Հիմա ԱՄՆ-ն  այդ մակարդակի չի հասել։ Դրա համար դժվար կլինի ասել, որ առաջիկա շաբաթներին լայնածավալ հարձակում տեղի կունենա։

Երբ որ խոսում ենք հարձակման մասին, այստեղ հիմնական գործոնը իսրայելական է. Իսրայելը  հիմա լիովին Գազայի խնդրի մեջ է։ Իրենց օրակարգն է  մաքրել Գազան,  օկուպացնել Գազայի մի մասը։ Հիմնական ուժերը,  ռազմատեխնիկան  կուտակված կլինեն Գազայում, ոչ թե Լիբանանում, Սիրիայում, առավել ևս՝ Իրանում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder