Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում ավելի քան 20 մարդ է զոհվել
Քաղաքական
10:41 02/04/2025
Աշխարհ

Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում ավելի քան 20 մարդ է զոհվել

Ավելի քան 20 մարդ է զոհվել չորեքշաբթի վաղ առավոտյան Գազայի կենտրոնական և հարավային հատվածներին իսրայելական օդուժի հարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնում է Al-Jazeera-ն՝ վկայակոչելով բժշկական աղբյուրները։

«Չորեքշաբթի առավոտյան Գազայի հատվածի կենտրոնական և հարավային շրջանները իսրայելական ռմբակոծությունների զոհ է դարձել 21 մարդ», հաղորդում է հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ թիրախները ներառում են բնակելի շենքեր և փախստականների վրաններ Խան Յունիս և Ռաֆահ քաղաքներում։

«Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնման մասին, և որ նոր գրավված տարածքները կդառնան բուֆերային գոտու մաս»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ չորեքշաբթի առավոտյան հայտնել է Times of Israel-ը՝ վկայակոչելով նախարարի հայտարարությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում ավելի քան 20 մարդ է զոհվել