Իրավապաշտպանի ահազանգը. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների ջարդ է
Իրավունք
12:35 03/04/2025
Հայաստան

Իրավապաշտպանի ահազանգը. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների ջարդ է

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է.

«Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն քրեկատարողական հիմնարիկից, որ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ Ինձ ասում են, որ դատապարտյալներն արյունլվա ընկած են, և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։

Հարցնում էին՝ ինչ ենք արել, ինչի համար։ Սա ինչ ջարդ է։ Ում հրահանգով են ջարդում այդ մարդկանց։ Տեղյա՞կ է Արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված անպաշտպան մարդկանց են ջարդում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder