Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը
Քաղաքական
17:51 04/04/2025
Հայաստան

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Այս մասին տեղեկանում ենք  նախագահի պաշտոնական կայքից։ 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել  ու ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը:

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հնարավորության իրականացմամբ քաղաքացիական նախաձռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծ: Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի  1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder