Պարա ծանրամարտի աշխարհի 2025 թվականի գավաթի խաղարկությանը Հայաստանն առաջին անգամ կներկայանա մեծ կազմով
Սպորտ
14:56 04/04/2025
Հայաստան

Պարա ծանրամարտի աշխարհի 2025 թվականի գավաթի խաղարկությանը Հայաստանն առաջին անգամ կներկայանա մեծ կազմով

Մայիսի 8-12 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելիք Պարա ծանրամարտի աշխարհի 2025 թվականի գավաթի խաղարկությանը Հայաստանը առաջին անգամ կներկայանա մեծ կազմով։ Թվով 8 մարզիկներ հանդես կգան 49, 59, 65, 72, 79, 88կգ քաշային կարգերում։

Հայաստանի ազգային պարօլիմպիկ կոմիտեի հաղորդմամբ, մայիսի 12-ին երեքական մարզիկից բաղկացած թիմային մրցապայքարում (տղամարդկանց 2 և խառը 1 ) ուժերը կչափեն մեր 3 թիմերը։

«Առաջնությունը շատ կարևոր է մեր թիմի համար, քանի որ մարզական դասակարգում են անցնելու գործուղվող թվով 5 մարզիկները, և նրանցից 3-ի համար այս միջազգային մրցաշարը նորամուտ է լինելու։

Մեր թիմը մարտական է տրամադրված և պայքարը ընթանալու է մրցանակային բարձր տեղերի համար։

Մեր մարզիկներից առնվազն 3-ը Հայաստանում գրանցած ռեկորդները կրկնելու դեպքում կսահմանեն նաև Եվրոպայի նոր ռեկորդներ»,- նշում են կոմիտեից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder