Երկրաշարժ Հայաստանում. Կապանում զգացվել է 2-3 բալ
Հասարակություն
10:16 04/04/2025
Հայաստան

Երկրաշարժ Հայաստանում. Կապանում զգացվել է 2-3 բալ

Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․28⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետությունում՝  ՀՀ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք,  օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկրաշարժ Հայաստանում. Կապանում զգացվել է 2-3 բալ