Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել ու ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը:
Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հնարավորության իրականացմամբ քաղաքացիական նախաձռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծ: Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի 1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը: