Փաշինյանի այդ խառնամբոխը մենք ենք
Քաղաքական
10:52 05/04/2025

Փաշինյանի այդ խառնամբոխը մենք ենք

Աժ-ում փաշինյանյան էլիտան, որ 21 թվականին բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց, որ իրենց հատկացվող արտաաշխատավարձային ու արտապարգևատրումային «սրճի ու գրպանի» 50 հազարը դարձնեն 250 հազար դրամ, նույն ոգևորությամբ դեմ քվեարկեց, որ թոշակները բարձրանան։



50 հազարը միջին թոշակն է Հայաստանում։ Ու թոշակառուն ոչ պատգամավորի աշխատավարձ է ստանում դրա հետ, ոչ պարտադիր պարգևավճարներ։ Ու այդ գումարը, որ պետք է ծածկի թոշակառուի ԲՈԼՈՐ ծախսերը՝ հաց, դեղ, լույս, ջուր,...  քիչ էր պատգամավորի համար սուրճ խմելու համար։



Ծերերի կյանքից կտրել, սեփական գրպանը խցկելը միամիտ ագահություն չէ։



Ծերերին ավելորդ համարելը, արհամարհելը, ստորացնելը փաշինյանյան իշխանության ճաշակ ու սկզբունք է. Գյումրեցի 3 շատ տարեց կանանց բերման ենթարկելը, պահելը, հարցաքննելը դրա ցուցադրումներից մեկ էր։



Նիկոլների համար անհասկանալի, անտանելի է՝ հերիք չի ապրում եք, թոշակի բարձրացում եք ուզում, դեռ ինչ-ինչ իրավունքներ էլ, ասենք՝ ընտրելու, բանեցնե՞լ։



Ոչիիինչ, նիկոլները ձեր բոլորի հախից կգան, Սահմանադրությունը, որում գրված է  «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է», շուտով կխմբագրեն, կբերեն ալիևի «խաղաղության» բարաթի մակարդակին։

 

Ի դեպ, Փաշինյանին քիչ թվաց պարզապես թոշակների բարձրացման նախագիծը մերժելը, նրան այնքան բորբոքեց դրա պահանջը, որ անձամբ բարձրացավ ԱԺ ամբիոն՝ բացատրելու, թե որքան ճղճիմ ու ոչ հպարտ են ձեր տատերի ու պապերի համար աժ-ից գումար մուրալու ու սպասելու նկրտումները։



«Ով աղքատության մեջ է, կենսամակարդակի խնդիր ունի, ով չի կարողանում ապրի, պետք ա հետ գնա․տեսնի՝ իրա կրթության որևէ փուլում է այդ պրոբլեմն առաջացել»,- մանավանդ իրեն ընտրած հպարտներին բացատրում էր նա։



Տատիկ-պապիկներ, հա՞ց եք ուզում, մի հատ սկսեք նորից՝ գնացեք մանկապարտեզ, դպրոց, կոլեջ, բուհ ու հասկացեք՝ ինչը չեք սովորել։



Գիտնականներ, ակադեմիկոսներ (դեռ կա՞ք) դուք էլ, դա աշխատավա՞րձ է, որ դուք եք ստանում։



Ոչինչ որ Փաշինյանը բուհ չի ավարտել։ Դուք տեսեք ինչպես է ապրում՝ կուկուռուզ-տոլմաներով, ձվածեղ-խոզ խանձելով։ 



Հըբը՞։
 

 

Իսկ դուք բողոքեցի՞ք, որ տատիկներին, որ բոլոր տատ-պապերի պես բարձերին թիկն տված, հարգանքի ու մեծարման մեջ պիտի ապրեն, տարան Գյումրի-Երևան քննչականներ։


Չէ՞։

Տատեր, որդիներ...

 «Մի հատ հետ գնացեք, տեսեք»։



Անկիրթ նիկոլի ելույթը մի հատ էլ լսեք՝ մեզ դրել է խառնամբոխի տեղ։ Խառնամբոխի, որ ոտքի տակ է ընկնում, իրավունքներ է պահանջում։
 

Կամ չի էլ պահանջում։



Անահիտ Ոսկանյան   
 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder