«Տելեգրամում» ակտիվացել են անհայտ ծագում ունեցող ալիքները, առկա են հիմնավոր կասկածներ, որ դրանք ստեղծվել են Հայաստանից դուրս. ՊՆ խոսնակ
Հասարակություն
13:48 05/04/2025
Հայաստան

«Տելեգրամում» ակտիվացել են անհայտ ծագում ունեցող ալիքները, առկա են հիմնավոր կասկածներ, որ դրանք ստեղծվել են Հայաստանից դուրս. ՊՆ խոսնակ

«Վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս»,- հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ է անում զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, ինչպես նաև՝ չվերահրապարակել և չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները։

«Անդրադառնալով բանակին, բանակային դիրքերին և առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը՝ հորդորում ենք ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ»,- գրել է նա։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder