Ադրբեջանական սադրանքների աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, իսկ կրակահերթերի թիվը` աճում.Աբրահամյան
Քաղաքական
09:03 08/04/2025
Հայաստան

Ադրբեջանական սադրանքների աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, իսկ կրակահերթերի թիվը` աճում.Աբրահամյան

«Արդեն 3-րդ շաբաթն է ինչ Ադրբեջանը սահմանագծի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը` ահաբեկելով սահմանմերձ բնակավայրերի բնակիչներին»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, ադրբեջանական սադրանքներն արձանագրվում են Տավուշից մինչև Սյունիք` կոնկրետ ուղղություններով և դրա աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, իսկ կրակահերթերի թիվը` աճում:

«Միջազգային որևէ կառույց, ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը խրախուսող կամ «խաղաղության պայմանագրի» ավարտը ողջունող երկրները ոչ մի ձևով լրջորեն չեն արձագանքում ադրբեջանական սանձարձակությանը:

Իրադարձությունները թեև դանդաղ, սակայն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում առկա լարվածությունը, իսկ իրադրային անորոշություններն ու անկանխատեսելի ելքերը դառնում գերիշխող»,- գրել է Տ. Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանական սադրանքների աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, իսկ կրակահերթերի թիվը` աճում.Աբրահամյան