Եթե ​​Հայաստանը չընդունի Արցախի բնակչի դիшկը, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական ​​համապատասխան մարմինները. Հասանով
Քաղաքական
16:27 08/04/2025
Տարածաշրջան

Եթե ​​Հայաստանը չընդունի Արցախի բնակչի դիшկը, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական ​​համապատասխան մարմինները. Հասանով

«Եթե ​​Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին,  նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական ​​համապատասխան մարմինները»,- ադրեբաջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և  ախտաբանական անատոմիայի միության գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։

«Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Եթե Հայաստանը չընդունի նրա դիակը, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան պետական ​​մարմինները»,-ասել է նա։

Արցախի Հանրապետության քաղաքացի Վերա Աղասյանի (ծնված 1954 թ.) մահացել  է 2024 թ. հոկտեմբերի 23-ին։ Նա ադրբեջանական ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո Արցախում մնացած սակավաթիվ հայերից էր։

Մարտի 15-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից  Sputnik Արմենիայիվ հայտնել էին, որ Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։

«Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»,- նշել էին ԱԱԾ-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder