Ողբերգական վթար. «Շտապ օգնության» մեքենան բախվել է էլեկտրասյանը
Իրավունք
09:23 08/04/2025
Հայաստան

Ողբերգական վթար. «Շտապ օգնության» մեքենան բախվել է էլեկտրասյանը

Այսօր վաղ առավոտյան Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներից մեկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական վթար. «Շտապ օգնության» մեքենան բախվել է էլեկտրասյանը