Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե Հայաստանը չընդունի Արցախի բնակչի դիшկը, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները. Հասանով
«Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները»,- ադրեբաջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի միության գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։
«Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Եթե Հայաստանը չընդունի նրա դիակը, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան պետական մարմինները»,-ասել է նա։
Արցախի Հանրապետության քաղաքացի Վերա Աղասյանի (ծնված 1954 թ.) մահացել է 2024 թ. հոկտեմբերի 23-ին։ Նա ադրբեջանական ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո Արցախում մնացած սակավաթիվ հայերից էր։
Մարտի 15-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից Sputnik Արմենիայիվ հայտնել էին, որ Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։
«Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»,- նշել էին ԱԱԾ-ից։