Աշոտյան. Մենք լրիվ Ջենիֆեր Լոպես վիճակի մեջ ենք
Քաղաքական
15:00 09/04/2025
Հայաստան

Աշոտյան. Մենք լրիվ Ջենիֆեր Լոպես վիճակի մեջ ենք

«Ես զարմանում եմ, գիտե՞ք։ Էս իշխանության մոտ մի բան շատ լավ է ստացվում։ Երկրի իրավիճակին շատ համապատասխան, դիպուկ երգիչներ հրավիրել»,-դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում անդարադառնալով հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի Հայաստան գալու մասին լուրերին՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 

«Սնուփ Դոգ էին կանչում, թմրանյութեր և այլն։ Հիմա գալիս է իմ կողմից շատ սիրված Ջենիֆեր Լոպեսը, որը հայտնի է ոչ միայն երգելով, այլ իր համապատասխան տեղով, որը լրիվ բնութագրական է Հայաստանում տիրող իրավիճակին։ Ավելի դիպուկ երգչուհի, որ համապատասխաներ Հայաստանի իրավիճակին՝ հաշվի առնելով որոշ անատոմիական առանձնահատակությունները, դժվար էր գտնել։ Մենք լրիվ Ջենիֆեր Լոպես վիճակի մեջ ենք»,-ասաց Աշոտյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշոտյան. Մենք լրիվ Ջենիֆեր Լոպես վիճակի մեջ ենք