Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արսեն Թորոսյան. ՀՀ տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ
«Մեր ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմաններում և տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ»,-նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով, նմանօրինակ ցանկացած գործողություն, ինչպես նաև այդպիսի գործողություններ իրականացնող անձինք կամ կառույցներ պետք է արժանանան խիստ քաղաքական և իրավական գնահատականի. «Վերջակետ»։
«Հ.Գ. սա ոչ թե ատելության քարոզ է մեր հայրենակիցների նկատմամբ, ինչպես ոմանք մեկնաբանում են, այլ սեր և հոգատարություն այն պետության նկատմամբ, որտեղ նրանք ապրում են»,- գրել է Ա. Թորոսյանը։
Հիշեցնենք՝ այսօր Panorama.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել էր, որ Արցախի Սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարվեն՝ նախագահի գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով։ Նա նշել էր, որ մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը և պետք է կարգավորումներն այնպես արվեն, որ օրենքի շրջանակում որևէ խնդիր չլինի։ Ազգային ժողովի մասով կարգավորումները կան արդեն իսկ գործող Սահմանադրությունում։