Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
Սպորտ
14:27 09/04/2025
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան

«Հենրիխ Մխիթարյանը հիմա գործող ֆուտբոլիստ է, բայց շատ մեծ ուրախությամբ կուզեի ու նաև ամեն ինչ կանեմ հետագայում, որ Հենրիխ Մխիթարյանի անունով ֆուտբոլի դպրոց լինի»,- ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերցիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

 Նա նաև նշեց, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է, այստեղ ոչ մի այլ կարծիք լինել չի կարող։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգայի հավաքականից հեռացել է 2022 թվականին՝ հենց Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՖՖ ղեկավարության օրոք։

Հարցին՝ ի՞նչ է արել ՀՖՖ-ն Հենրիխ Մխիթարյանի վերադարձի համար, ե՞րբ են վերջին անգամ խոսել Մխիթարյանի հետ, Մելիքբեկյանն ասաց. «Նախորդ մարզիչների կողմից փորձեր արվել են։ Մխիթարյանը հստակ պատասխանել է այդ հարցին։

2022 թվականին խոսել եմ իր հետ, 2023-ին մեր մարզիչն է անդրադարձել այդ հարցին։ Մխիթարյանը միշտ նույն պատասխանն է տվել և հանրայնորեն է այդ պատասխանը տվել»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder