Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ-ն արձագանքում է Բաքվի պահանջին
Հայաստանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Բաքվի՝ ականապատ տարածքների քարտեզների տրամադրման մասին պահանջին։
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբոլոգում գրել է.
«Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանը միակողմանիորեն Ադրբեջանին առանց նախապայմանների տրամադրել է ականապատ տարածքների 972 ռեգիստր։
Ավելին, հավատարիմ մնալով հումանիտար հարցերում համագործակցության սկզբունքներին՝ հարցումների միջոցով կազմել և 2024 թվականի սկզբին ականապատ տարածքների նոր ռեգիստրներ է փոխանցել Ադրբեջանին։
Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը՝ չնայած մեր բազմիցս արած հայտարարություններին, թե «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան։ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։
Ցանկանում ենք ավելացնել, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու խնդրանքը, որով Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին ականների գործունեության համար»։