ՌԴ-ից Հայաստան ավիատոմսերն էականորեն թանկացել են
Հասարակություն
14:44 09/04/2025
Տարածաշրջան

ՌԴ-ից Հայաստան ավիատոմսերն էականորեն թանկացել են

Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի արժեքն աճել է 20%-ով։ Այդ մասին գրում է Profi.Travel-ը՝ հղում կատարելով Fun&Sun տուրօպերատորի տվյալներին։

Ինչպես նշել են ընկերությունում, գալիք մայիսյան տոներին դեպի Հայաստան տուրերի պահանջարկը զգալիորեն աճել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Պահանջարկի աճի պատճառներից են լեզվական խոչընդոտի բացակայությունը, ռուսական անձնագրով երկիր մուտք գործելու հնարավորությունը և տարբեր (գաստրոնոմիական, տեսարժան վայրեր, պատմական) տուրեր:

Ընկերության տվյալներով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան են մեկնում միջինը հինգ օրով և փաթեթային շրջագայության համար մեկ անձի համար ծախսում են մոտավորապես 65 հազար ռուբլի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ-ից Հայաստան ավիատոմսերն էականորեն թանկացել են