Արսեն Թորոսյան. ՀՀ տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ
Քաղաքական
14:50 09/04/2025
Հայաստան

Արսեն Թորոսյան. ՀՀ տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ

«Մեր ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմաններում և տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ»,-նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ 

Նրա խոսքով, նմանօրինակ ցանկացած գործողություն, ինչպես նաև այդպիսի գործողություններ իրականացնող անձինք կամ կառույցներ պետք է արժանանան խիստ քաղաքական և իրավական գնահատականի. «Վերջակետ»։

«Հ.Գ. սա ոչ թե ատելության քարոզ է մեր հայրենակիցների նկատմամբ, ինչպես ոմանք մեկնաբանում են, այլ սեր և հոգատարություն այն պետության նկատմամբ, որտեղ նրանք ապրում են»,- գրել է Ա. Թորոսյանը։ 

Հիշեցնենք՝ այսօր Panorama.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել էր, որ Արցախի Սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարվեն՝ նախագահի գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով։ Նա նշել էր, որ մայիսի 21-ին լրանում է  Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը և պետք է կարգավորումներն այնպես արվեն, որ օրենքի շրջանակում որևէ խնդիր չլինի։  Ազգային ժողովի մասով  կարգավորումները կան արդեն իսկ գործող Սահմանադրությունում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արսեն Թորոսյան. ՀՀ տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ