Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
ԱՄՆ-ը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ Այդ մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե պետք լինի՝ բացարձակապես, այո»,-ասաց նա՝ ի պատասխան հարցին, թե Իրանի նկատմամբ ռազմական ուժ կկիրառվի, թե ոչ։
Թրամփը նշել է, որ Օմանում Իրանի հետ առաջիկա խորհրդակցությունները երկար գործընթացի միայն սկիզբը կլինեն։ «Մենք քիչ ժամանակ ունենք, քանի որ թույլ չենք տա նրանց միջուկային զենք ստանալ», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ նախագահը և հավելել. «Ես շատ բան չեմ խնդրում, ուղղակի նրանք միջուկային զենք չեն կարող ունենալ։
Բայց Իրանի հետ, այո, եթե ռազմական գործողությունների անհրաժեշտություն լինի, մենք կձեռնարկենք այն: Ակնհայտ է, որ Իսրայելը մեծապես ներգրավված կլինի դրանում: Նրանք կլինեն առաջատարը այս հարցում։ Բայց մեզ ոչ ոք չի ղեկավարում, մենք անում ենք այն, ինչ ուզում ենք»։