Եթե որևէ ինֆորմացիա փոխկապակցված է  ՀՀ-ի անվտանգային իրավիճակի հետ՝ մենք դրանով կկիսվենք. Արմեն Գրիգորյան
Քաղաքական
13:50 10/04/2025
Տարածաշրջան

Եթե որևէ ինֆորմացիա փոխկապակցված է ՀՀ-ի անվտանգային իրավիճակի հետ՝ մենք դրանով կկիսվենք. Արմեն Գրիգորյան

«Եթե ինչ-որ ինֆորմացիա լինի, պաշտպանության նախարարությունն այն տրամադրելու է»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով ՀՀ սահմաններին իրավիճակի վերաբերյալ տարածվող տարբեր լուրերին։

Նա նշեց, որ սահմանային իրավիճակի մասին ՊՆ-ն հաղորդագրություններ տարածում է՝ նաև հերքելով ադրբեջանական ապատեղեկատվությունը, իսկ ՀՀ-ն շարունակում է պնդել, որ պետք է մշակվի սահմանային իրավիճակի մոնիթորինգի մեխանիզմ։

«Եթե որևէ ինֆորմացիա փոխկապակցված է  Հայաստանի Հանրապետության անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, մենք դրանով կկիսվենք հանրության հետ»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը հերքեց լուրերը, թե սահմանին ադրբեջանական կողմից կուտակումներ կան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder