Դատարանն արդարացրեց Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած քաղաքացուն
Իրավունք
17:11 11/04/2025
Հայաստան

Դատարանն արդարացրեց Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած քաղաքացուն

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, արդարացրեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա Ալբերտ Առստամյանին։

«Ապացուցված չէ Ալբերտ Առստամյանին մեղասագրվող Քրեական օրենսգրքի 297-րդ  հոդվածի  (Խուլիգանությունը) 1-ին մասով սահմանված հանցակազմի առկայությունը»,- հայտարարեց դատավորը։

Նա նշեց, որ կայացվեց արդարացման դատավճիռ։ 

Հիշեցնենք, որԱլբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խուլիգանություն, այն է' հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ առհամարական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվել է հայոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով:

Մասնավորապես, Առստամյանը մեղադրվում էր 2024 թվականի օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder