Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, արդարացրեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա Ալբերտ Առստամյանին։
«Ապացուցված չէ Ալբերտ Առստամյանին մեղասագրվող Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասով սահմանված հանցակազմի առկայությունը»,- հայտարարեց դատավորը։
Նա նշեց, որ կայացվեց արդարացման դատավճիռ։
Հիշեցնենք, որԱլբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խուլիգանություն, այն է' հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ առհամարական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվել է հայոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով:
Մասնավորապես, Առստամյանը մեղադրվում էր 2024 թվականի օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։