ՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը կհանձնվի Հայաստանին. Factor.am
Իրավունք
17:33 12/04/2025
Հայաստան

ՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը կհանձնվի Հայաստանին. Factor.am

ՔՊ կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին։ Այսօր տեղի է ունենալու տեղափոխման գործընթացը։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնել են Ասիլյանի ընտանիքից։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից Factor.am-ին հայտնել են, որ միջնորդությունը բավարարվել է ՌԴ գլխավոր դատախազության կողմից։

Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշենք, որ այս հոդվածը ենթադրում է կաշառք ստանալ, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցություն շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder