ԵԱ. Արթուր Ալեքսանյանը  դուրս է եկել 1/4-րդ եզրափակիչ
Սպորտ
15:37 12/04/2025
Հայաստան

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/4-րդ եզրափակիչ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Այսօր մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշներ 60 կգ Կարապետ Մանվելյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Շանթ Խաչատրյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը։

97 կգ Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց 1/8-ից և 5-1 հաշվով հաղթեց էստոնացի Կարելսոնին ու դուրս եկավ  1/4-րդ եզրափակիչ։

Կարապետ Մանվելյանը մեկնարկային գոտեմարտում 0:6 հաշվով զիջել է լեհ ըմբիշին:

Շանթ Խաչատրյանը 6:0 հաշվով հաղթեր Օլիմպիական կրկնակի փոխչեմպիոնին, ցավոք վերջնարդյունքում 6:10 հաշվով պարտվել է։ 

Սլավիկ Գալստյանը հաղթել է և դուրս եկել 1/4։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/4-րդ եզրափակիչ