Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
Քաղաքական
12:08 14/04/2025
Հայաստան

Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ  ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով:

Այդ մասին Panorama.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։ Նրա խոսքով, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Սուսաննա Մկրտչյանը։
 

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու մանդատները կբախշվեն հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

«Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան - 2 մանդատ։

 

Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։ Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:

Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել